Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

ԵՄ-ի կողմից Հայաստանում արվող ներդրումները կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի

Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շեշտելով, որ դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։

«Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս  նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև  այլ գործընկերների կողմից արվող ներդրումները «Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա» նախաձեռնության  շրջանակներում»,- ասել է Մարագոսը։

Դեսպանը մանրամասնել է, որ այդ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների մաս են «Կանաչ Երևան» նախաձեռնությունը, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված MAN մակնիշի 87 ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզի վերանորոգումը, ինչպես նաև ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի և Վրաստանի միջև, որը շատ կարևոր է ՀՀ էլեկտրաէներգիայի շուկան բացելու առումով,  որպեսզի ավելի կանաչ էներգետիկ նախաձեռնություններ և ներդրումներ լինեն երկրում։

«Հայաստանը շատ մեծ ներուժ ունի արևային ֆոտովոլտային վահանակների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, և տարածաշրջանի հաղորդակցությունների  բացումը, որը խաղաղության գործընթացի շրջանակներում, հուսամ, տեղի կունենա, բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի։ Դրանք միայն հնարավորություններ չեն բիզնեսի համար, դրանք հնարավորություններ են հայ ժողովրդի համար, Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև ավելի ու ավելի որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է ԵՄ դեսպանը։

Մարագոսը շեշտել է, որ Եվրամիությունը ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին, որպեսզի օգնի երկրին դառնալ ավելի դիմակայուն ու ավելի ինքնիշխան։

ՀՀ-ում ԵՄ դեսպանը նշեց նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դերը՝ Հարավային Կովկասում  խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։