Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Տարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվիՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել էՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելըԱրագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբինՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համարԱյսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են ԻրանՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ
Մամուլի տեսություն

Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հասարակական օրակարգում վերջին շրջանի առավել արտահայտիչ դարձած երևույթներից մեկը դարձավ Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարձակումների, ճնշումների և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքը, որի խորքային պատճառներն ու հետևանքները դուրս են զուտ իրավական կամ անձնական հարցերի շրջանակից և շոշափում են ազգային ինքնության, պետականության, հանրային համախմբման և արժեքային համակարգի հիմնարար հիմքերը։ Այս գործընթացի բուն շարժառիթներն ու մեխանիզմները հասկանալու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել թե՛ իշխանությունների վարքագծի տրամաբանությունը, թե՛ Եկեղեցու դիրքն ու դերակատարությունը հայաստանյան իրականության մեջ, ինչպես նաև այն ազդեցության դինամիկան, որ այս հակամարտությունը կարող է ունենալ հասարակական կառուցվածքի, պատմական հիշողության և ազգային դիմադրողականության վրա։

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնության, մշակույթի, պատմության և պետականության առանցքային ինստիտուտը։ Տարբեր ժամանակաշրջաններում՝ հատկապես պետականության բացակայության պայմաններում, Եկեղեցին ստանձնել է ազգապահպան, կրթական, բարեգործական, մշակութային և նույնիսկ քաղաքական դեր, իսկ անկախության շրջանում այն վերածվել է ազգային ինքնության պահպանման և հանրային համախմբման կարևորագույն գործոնի։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին տարիներին իշխանությունների կողմից Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ դրսևորվող բացահայտ թշնամական քաղաքականությունը՝ սկսած քարոզչական արշավներից, հանրային հեղինակազրկման փորձերից, մինչև իրավական հետապնդումներ, քրեական գործեր և հոգևորականների կալանավորումներ։

Նախ՝ պետք է փաստել, որ Եկեղեցու դեմ հարձակումները զուտ մեկ կամ մի քանի հոգևորականների անձնական վարքագծի, ենթադրյալ իրավախախտումների կամ քաղաքական ակտիվության հետևանք չեն, այլ պետական քաղաքականության գիտակցված ու համակարգային մաս են։ Այս գործընթացի հիմքում ընկած է իշխանությունների կողմից ազգային ինստիտուտների վարկաբեկման, հանրային ինքնության հենասյուները թուլացնելու, արժեքային համակարգի վերափոխման և հասարակության համախմբման ավանդական մեխանիզմները չեզոքացնելու ռազմավարությունը, որը քողարկվում է տարաբնույթ կեղծ «գաղափարներով» ու նարատիվներով։

Իշխանությունների համար Եկեղեցին ոչ միայն մրցակից գաղափարական կենտրոն է, այլև հանրային ու քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող ինստիտուտ, որի հետագա թուլացումը կամ մեկուսացումը դիտվում է որպես սեփական իշխանության ամրապնդման ուղի՝ հատկապես արտաքին ուժերի համար զիջումներ կատարելու համատեքստում։ Այս տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի Եկեղեցու նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը։ Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հասարակական ճգնաժամերի, պատերազմների, պետականության վտանգման պայմաններում Եկեղեցին հանդես է եկել որպես համախմբող, բարոյական արժեքների կրող և ազգային դիմադրողականության աղբյուր։ Այսօր, երբ քաղաքական ինստիտուտների հեղինակությունը խարխլված է, կուսակցական համակարգը՝ թուլացած, իսկ պետական կառավարման համակարգը՝ ճգնաժամի մեջ, Եկեղեցին մնում է այն եզակի կառույցներից, որի շուրջ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել։ Սա իշխանությունների համար ընկալվում է որպես լուրջ վտանգ։

Բացի այդ, Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն սահմանափակվում միայն գաղափարական հարձակումներով, այլ անցնում են բացահայտ ճնշումների նրանց լռեցնելու նպատակով, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը։

Հոգևորականների նկատմամբ հարուցվող գործերի մեծ մասը (եթե ոչ բոլորը) հիմնված է բացառապես քաղաքական մոտիվացիաների վրա, իսկ իրավական գործընթացները իշխանությունների կողմից ուղեկցվում են հանրային հիստերիայով, իշխանական տեղեկատվական հարթակներով կազմակերպվող արշավներով, որոնց նպատակը ոչ միայն տվյալ անձին, այլև ամբողջ հոգևորականությանն ու ընդհանրապես Եկեղեցուն հեղինակազրկելն է։

Ու հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի հարձակվում Եկեղեցու վրա, և Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները Եկեղեցին չեն։ Սա ավելին է, քան ցինիզմը: Նախ՝ նույնիսկ իր այս հերքման ներքո փաստացի Փաշինյանը ինքնախոստովանություն է անում, որ եկեղեցականների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են անձամբ իր թելադրանքով։ Այսինքն, ինքը պատերազմում է հոգևորականների դեմ, այլ ոչ թե Եկեղոցու: Բայց ամենազվարճալին այն է, որ Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։

Ճիշտ այնպես, ինչպես աբսուրդային է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն նույնացնում է, ընդհանրապես, պետության կամ պետականության հետ։ Դրա համար էլ, երբ քննադատություններ են հնչում կամ քայլեր են ձեռնարկվում կապված իշխանությունների կողմից տարվող ապիկար քաղաքականության դեմ, որի արդյունքում զոհասեղանին են դրվում հայ ժողովրդի անօտարելի իրավունքները և արտաքին ուժերին կատարվում անասելի զիջումներ, ապա իսկույն քպականները, Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են աղմուկ բարձրացնել, թե տարբեր «հակապետական» ուժեր են գործում պետության դեմ։ Այնինչ, Փաշինյանն էլ, իր թիմն էլ ընդամենը ժամանակավոր կառավարիչներ են, որոնք պետականության ու ինքնիշխանության գաղափարների ներքո միայն սեփական աթոռը պահելու հարց են լուծում, նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի պետության հետ։ Իսկ եթե այլ կերպ մտածած լինեին, ապա շատ վաղուց ինքնակամ հեռացած կլինեին ու դրանով իսկ առնվազն թույլ չէին տա, որ թշնամական ու, ընդհանրապես, արտաքին այլ ուժերը «ղումար խաղային» մեր երկրի ճակատագրի վրա։

Իսկ Եկեղեցին առավել քան կապ ունի պետության և պետականության հետ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետության բացակայության պայմաններում այն իր վրա է վերցրել պետականության գործառույթները և դարերի ընթացքում ստեղծել անհրաժեշտ հիմք պետականության վերականգնման համար։ Ու հիմա էլ Եկեղեցին իր ձայնն է բարձրացնում, երբ տեսնում է պետականությանը և հայ ժողովրդի կենսական շահերին սպառնացող վտանգը։ Իսկ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իրականացվող հարձակումները, կալանավորումները և վարկաբեկման փորձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, ազգային ինքնության և պետականության շարունակականության համար։ Այնպես որ, հոգևորականների դեմ փաշինյանական արշավը միանշանակ հարձակում ու պատերազմ է՝ հայտարարված թե՛ Եկեղեցուն, թե՛ պետությանն ու պետականությանն ընդհանրապես։ Ու ոչ միայն այս արշավը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում