Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Այսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվիՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել էՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելըԱրագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբինՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համարԱյսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում
Մամուլի տեսություն

Արդեն անթաքույց են գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապագայի հետազոտողի համար, ինչ խոսք, հետաքրքրական կլինի դիտարկել Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ռեէվոլ յուցիան, հատկապես այն առումով, թե ինչպես հռչակված «սիրո և հանդուրժողականության» պղպջակը վերաճեց ատելության և բռնաճնշումների մղձավանջի: Այո, հետազոտողի համար հետաքրքիր կլինի, իսկ ժամանակակիցներիս համար քաոսային է, քանզի մենք ապրում ենք այդ թթվուտային իրականության մեջ:

Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է նոր կոնկրետ դրսևորումներին, ապա ամենից առաջ ուշադրություն է գրավում հետևյալը. փաշինյանական կոհորտան, ՔՊ-ն՝ ամբողջ թիմով, կարկառուններով-չկարկառուններով, սատելիտներով արդեն չեն էլ թաքցնում, որ կենտրոնացած են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու վրա:

Այո, այո, հենց հաշվեհարդարներ: Հաշվեհարդարային կամայականություններ:

Դե, իրավապահ կոչված համակարգի միջոցով, որը դարձրել են քաղաքական պատվերներ կատարելու գործիք:

Ավելին, ով մի բառ ասում է, քպական «հրահանգիչ»-ուղղորդողները միանգամից վրա են տալիս: Կանխորոշում են, «հուշում» են, թե քննիչներն ու ոստիկաններն ինչ անեն, ում բռնեն, ում ծեծեն, ում բանտարկեն, ում ասֆալտին փռեն, ում խուզարկեն, ում տնեցիներին ահաբեկեն և այսպես շարունակ: Նախանշում են, թե կոնկրետ ինչ բռնությունների դիմեն: Էականն ու առանցքայինն այս պարագայում այն է, որ նրանք՝ Փաշինյանն ու նաև մյուս քպականները, արդեն չեն էլ թաքցնում, որ այդ ամեն ինչը իրավապահ համակարգն անում է իրենց պատվերով: Հասկանո՞ւմ եք, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող քպականները, իրենց վերագրելով դատավոր-դատախազ-ոստիկանդահիճի դեր, հրապարակային հայտարարություններով կանխորոշում են, թե ում է պետք բանտարկել, ում է պետք վտարել, ում՝ «քառատել», և այդպես շարունակ:

Իրավապահ կոչվող համակարգն էլ արդեն «չի կոտրատվում», «ձևեր չի թափում» և, գործադիր իշխանության կրնկի տակ մտած, իրականացնում է իջեցրած հրամանները, կարգադրությունները, կապրիզները:

Օրինակ՝ մի խումբ քպականներ, տեսեքտեսեք, նեղվել են Նարեկ Կարապետյանի խոսքից՝ «գաղափարական առաջնորդի» թեմայով: Նույն քպականների խումբը, մեկ ուրիշ քպական խմբի հետ միասին, խիստ է նեղվել իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարություններից: Ամստերդամն, ի դեպ, միջազգային իրավապահ շրջանակներում հայտնի դեմք է: Քպականներն ամենայն լրջությամբ քննարկում են նրան կալանավորելու, հետապնդելու, Հայաստանից վտարելու հարցերը:

Եթե նրանք հրապարակավ, ֆեյսբուքյան գրառումներով բացեիբաց նման «մտորումներ» ունեն, ամենևին չեն քաշվում հակաօրինական վարք դրսևորելուց, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են մտմտում ՔՊ-ի «փակ դռների» հետևում:

Փաշինյանն ու քպականները երևի թե հիմա տենդագին փնտրում են, թե այս կամ այն գործչի արտասանած բառը կամ բառակապակցությունը քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ խցկեն, ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ամեն գնով ազատազրկեն, բանտարկեն, կալանավորեն, խոշտանգեն, չեզոքացնեն, լռեցնեն այս կամ այն ոչ իշխանական գործչին, հրապարակային խոսք ասողին, ընդդիմացողին: Ասենք, երևի լուրջ դեմքով իրավաբաններին հանձնարարած կլինեն՝ գտնել, թե ո՞ր հոդվածի տակ կարող են մտնել «գրոհել» կամ «գաղափարական առաջնորդ» ձևակերպումները:

Սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական դեմքն ու էությունը, մանավանդ, երբ «սիրո և հանդուրժողականության» արդեն մաշված դիմակը մի կողմ է դրվում: Թեպետ, ՔՊ-ն ու Փաշինյանը արդեն դիմակի կարիք էլ չունեն, մեծ հաշվով: Նրանք արդեն գործում են միանգամայն բացեիբաց: Այնպես որ, շուտով այն երգչին նմանակելով՝ հրապարակում կարող են հայտարարել. «Ինչ ենք անում, հաշվեհարդարներ ենք տեսնում, լավ ենք անում...»:

Ի դեպ, բոլորն են ասում, որ, օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը» քաղաքական է: Իհարկե, այն քաղաքական է: Բայց Հայաստանում 2018 թվականի մայիսից սկսած ընդդիմադիր դաշտի գործիչների հետ կապված բոլոր գործերն էլ քաղաքական են եղել: Պարզապես հիմա որոշ նրբերանգներ կան: Եթե, ասենք, նախկինում փաշինյանական իշխանությունը գոնե ինչ-որ փորձեր էր անում, որ այդ քաղաքական գործերը «սվաղի» ինչ-ինչ կրիմինալ հանգամանքներով, քրեական երանգ տա, ապա հիմա այլևս նման «մանրուքների» հետևից չեն ընկնում: Շտապում են, ժամանակ չկա:

Իսկ շտապում են, որովհետև նախատեսված են ընտրություններ: Իսկ այդ ընտրություններում, եթե համատարած խախտումներ, կեղծիքներ ու այլևայլ այլանդակություններ չլինեն Փաշինյանի օգտին, նա վերարտադրվելու շանսեր գրեթե չունի: Իսկ դա նրա համար կենաց-մահու հարց է: Ու որպեսզի ընտրություններում մրցակիցների ձեռքերն ու ոտքերը մաքսիմալ կապկպված լինեն, իսկ իրենք ինչ ապօրինություն ուզենան՝ անեն, դրա համար էլ հիմա այդպես բացահայտ կերպով դիմում են քաղաքական հաշվեհարդարների, երկրում ձևավորում ռեպրեսիաների մթնոլորտ ու իրավիճակ:

Գործնականում Փաշինյանը, դատելով նրա ու իր ՔՊ-ի դիրքավորումից, որդեգրել են մի մոտցում, ըստ որի, բոլոր ընդդիմադիրները պետք է լինեն կա՛մ կալանավորված, կա՛մ կասեցված լինի մյուսների գործունեությունը, կա՛մ ֆիզիկապես չեզոքացված, ինչի վերաբերյալ սպառնալիքներ ու ակնարկներ նմանապես հնչել են իշխանությունից ու իշխանական քարոզիչների կողմից: Այսինքն, նրանց հաշվարկն այն է, որ ընտրությունները իմաստազրկվեն ընտրություններից շատ առաջ:

Իսկ թե ուր կարող է տանել նման տոտալ ու վայրագ ռեպրեսիաների գործելակերպը, կարծում ենք, ակնհայտ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում