Վաղարշապատը կարող է «Գյումրի-2» դառնալ Փաշինյանի գլխին
Վաղարշապատի ավագանու ընտրություններին կմասնակցեն 8 քաղաքական ուժեր, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ բավարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը, և այժմ մասնակցելու հայտ են ներկայացրել «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն»,«Համահայկական ճակատ» կուսակցությունները, նաև «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը։
Ութ ուժերից արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես են գալիս Հայրենիք կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գրող Խաչիկ Մանուկյանը։ «Մայր Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է երկար տարիներ Դողս համայնքը ղեկավարած Գրիշա Հարությունյանը և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։
Իշխանությունն ընտրություններին մասնակցում է առնվազն երկու թևով։
«Քաղպայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորում է Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արգիշտի Մեխակյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Եվս մեկ կուսակցության՝ «Ազատ դեմոկրատների» ընտրական ցուցակը գլխավորում է գործարար Վահրամ Ազատյանը։ Թեկնածուներից 2-ը գնդապետներ են՝ «Ժառանգության» ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանն ու «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը։
Այսօր արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցություններին համապատասխան թվերը բաշխելո՛ւ, իսկ հոկտեմբերի 22-ից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ։ Ըստ ամենայնի, արմատական երեք ուժերին, հաշվի առնելով թե՛ նրանց նկատմամբ բարձր վստահությունը և թե՛ բավականին լուրջ աշխատանքը, որ սպասվում է նրանց, կհաջողվի Վաղարշապատում կրկնել Գյումրիի օրինակը, որտեղ մի քանի ընդդիմադիր ուժեր կարողացան իշխանափոխություն իրականացնել և ջախջախել Փաշինյանի թիմին։ Ըստ ամենայնի, հենց սա էլ սպասում է նաև Վաղարշապատում, որքան էլ իշխանությունը փորձի տարբեր կեղտոտ մեթոդներով կասեցնել ընդդիմության առաջընթացը։
Մարգարիտա Զաքարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել