«Ես սրան արժանի չէի». քահանան պատմում է, թե ինչպես են ԱԱԾ-ն ու քննչականն իրեն բերման ենթարկել
Քննչական ծառայության և ԱԱԾ-ի աշխատակիցները առավոտյան ներխուժել են Բյուրականի Հովհաննես քահանա Բադալյանի տուն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց հոգևորականը՝ նկարագրելով անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունը:
«Գիշերազգեստով էի, ժամը 7-ն էր, չեն թողել, որ հագուստս փոխեմ, քացով խփել են շանս, վախի մթնոլորտ ստեղծել: Տանը փաստաթղթեր կամ զենք-զինամթերք էին փնտրում:
Իմ, կնոջս և 4 երեխաներիս հեռախոսները և կրիչները առգրավել են: Անչափահաս աղջիկս շատ է վախեցել, հայրիկս ծանր վիրահատված է, նա ևս շատ անհանգստացավ: 12 ժամ պահել են Քննչական կոմիտեում, չեն թողել, որ ոչ մեկի հետ խոսեմ, անգամ պատասխանեմ հարազատներիս զանգերին:
Ինքնազգացողությունս վատացել էր, բարձրացել էր արյան ճնշումը և շաքարս: Քիչ ուշ Տեր Գարեգինին, Տեր Մխիթարին բերեցին քննչական:
Ինձ դիմում էին «Վրթանես Բաղալյան ավազանի անունով», – պատմել է Տեր Հովհաննեսը:
Հոգևորականի խոսքով, խաթարվել է նաև Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորությունը, քանի որ Եկեղեցու հովիվ Տեր Մխիթարը պսակ ուներ այդ օրը կատարելու, հատուկ ձգել են ժամանակը, որ երկար մնա և չկարողանա Եկեղեցում պսակադրություն իրականացնել:
«Առգրավել են հեռախոսները, ստացական չեն տվել, երեխաներս անհեռախոս են մնացել, երկու երեխաներս ուսանող են: Մեր ընտանեկան կյանքը խաթարվել է:
Վաղը Տեր Արամը կարող է մեկ այլ բան ասել, նորից պետք է մտնեն իմ տուն, խուզարկե՞ն, եթե ես նման հայտարարություն անեմ, կմտնե՞ն իր տուն: Այս ամենը Փաշազադեից եկած հրահանգ էր, որ ՀՀ-ի 10 թեմերից մեկի ծառայությունը կաթվածահար անեն: Առգրավել են նաև թեմի համակարգիչները, 37 թիվն է:
Ես նման անմարդկային վերաբերմունքի չեմ արժանացել 47 տարվա մեջ: Երբեք թույլ չեմ տվել, որ անհարգալից վերաբերվեն իմ հանդեպ: 44-օրյա պատերազմին կամավոր մասնակից եմ եղել, բանակում հոգևոր սպասավոր եմ եղել, գերպարտաճանաչ եմ հայրենիքիս հարցում, նման վերաբերմունքի արժանի չէի»,- ընդգծեց հոգևորականը:
Հերմինե Միքայելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...