Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար․ Դավիթ Անանյան
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անկախ նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի որ դրվագների հիման վրա են քննչական գործողություններ իրականացվում Գյումրու քաղաքապետարանում և ինչ իրավական հիմնավորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ընտրած գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր ակունքներով հասնում է շուրջ մեկ ամիս առաջ վարչապետի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ուղիղ «հանձնարարականին», որն էլ դարձել է քաղաքական հետապնդման գործիքակազմը գործի դնելու ազդանշան։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրությունը ապահովելու ծրագրով։ Իշխանությունը, փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ «դատավարական շոուների» միջոցով։
Այդպիսի վարքագիծը ոչ միայն խարխլում է պետականության հիմքերը, այլև վերջնականապես բացահայտում է այս իշխանության դե ֆակտո լեգիտիմություն չունենալու փաստը։ Լեգիտիմ իշխանությունը չի դիմում ահաբեկչական մեթոդների սեփական ուժը ցուցադրելու և իր քաղաքական գոյությունը պահպանելու համար։ Այն, ինչ մենք ականատես ենք այսօր, ոչ այլ ինչ է, քան իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր՝ ժողովրդավարական ինստիտուտների, հանրության և հանրային վստահության դեմ»,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել