Աստված մի արասցե, եթե ձերբակալվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Տեր Սամվել
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը «Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն» վերտառությամբ հրապարակում է արել։
«Վերջին օրերին Մայր Հայրենիքում շարունակվում են տեղի ունենալ անպարկեշտ և անվայել գործողություններ՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, նույն թեմի տասներկու քահանա հայրերի և հինգ աշխարհիկ ծառայողների դեմ, ինչը ոչ միայն լուրջ մտահոգություն է առաջացրել հոգևորականներիս շրջանում և խոր հիասթափություն հավատավոր ժողովրդի շարքերում, այլև անվստահություն իրավական գործընթացների հանդեպ։ Ահաբեկումները, որ ուղեկցվում են անօրինական գաղտնալսումներով, համոզված ենք՝ կշարունակվեն բռնի և անօրինական նոր գործողություններով։
Խստորեն դատապարտելի է հայի կողմից երբևէ չտեսնված այն փաստը, որ Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիանե եկեղեցին հոգևորականների և հավատացյալների համար փակվել էր եկեղեցու խուզարկության պատրվակով։ Միգուցե ճշգրտելու կարիք կա՝ խուզարկողները ոտքերով բարձրացե՞լ են խորան, թե՞ ոչ, սուրբ մյուռոնաթափ աղավնուն դիպե՞լ են, թե՞ ոչ, սկիհը բարձրացրե՞լ են տակն ինչ-որ բան փնտրելու պատրվակով, թե՞ ոչ, սակայն եթե այո, ապա անելիք ունենք։ Իսկ եթե ոչ՝ պարզաբանում պիտի տրվի։ Նորից հանգում ենք այն համոզման, որ ինչ ուզում անում են ոչ միայն հոգևորականների հետ, այլև սրբությունների հետ։ Ցավոք, ահաբեկող գործելաոճը շարունակվում է։ Հարկ է նշել, որ տեսանյութերի ու լուսանկարների միջոցով այսօրինակ պատկեր տեսել էինք Արցախում գերեվարված մեր եկեղեցիների պարագայում, երբ թշնամին անտարբեր բարձրացել էր խորան և խորդանոցներում ինչ-որ բան էր փնտրում։
Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կա և կմնա Հայոց պետականության հիմնասյունը, իսկ ազգընտիր Հայրապետը՝ այդ պետականության պահպանման քաջամարտիկը։ Աստված մի արասցե, եթե ձերբակալվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատավոր զավակների համար ժամանակավոր կաթողիկոսարան կդառնա Հայրապետի պահման վայրը։ Այս կերպ չեք կարող թուլացնել եկեղեցին, այս կերպ եկեղեցին միայն զորանում է։ Քանզի հաստատուն հավատքով և կամքով ամեն մի հոգևորական սեփական հալածանքների մեջ իրեն է տեսնում Քրիստոսի փրկչական խաչափայտի վրա։
Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»,- նշել է Հայր Սամվելը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...