«Հին» քպականները ընդդեմ «նորերի»
Գրեթե մեկ ամիս առաջ կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն ու դրա արդյունքները դեռևս շարունակում են բուռն քննարկումների տեղիք տալ բուն կուսակցության ներսում։ Հիշեցնենք՝ «Քաղպայմանագիրը» նախկին 15-ի փոխարեն 20 հոգանոց վարչություն է ընտրել, դրա կազմում ավելացնելով կանանց թիվը։ Եթե կանանց ընտրության պարագայում կուսակցության ներսում առանձնապես դժգոհություններ չկան, քպականները, հատկապես հին քպականները, որոնք երկար ժամանակ եղել են կուսակցության ստեղծման ակունքներում, 2018 թ.-ին էլ մասնակցել են իշխանափոխության գործընթացին, խիստ դժգոհ են, որ ամենաշատ ձայները Նիկոլ Փաշինյանից հետո ստացել են նախկին իշխանություններից իրենց ժառանգություն մնացած կուսակցականները։
Փաշինյանից հետո ամենաշատ ձայները ստացել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանը, որոնք զբաղեցնում են կուսակցության փոխնախագահների պաշտոնները։ Ընդ որում, Պապոյանը «Քաղաքացիական պայմանագրին» բաժին է հասել Հանրապետականից։ Թեպետ վերջինս հերքում է, որ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, «Քաղպայմանագրում» այդ հերքումներին առանձնապես չեն հավատում։ Վահագն Ալեքսանյանն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվ անդամ է եղել, ընդ որում՝ խնդիրներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Ասում են՝ մի քանի անգամ պատժվել է Ծառուկյանին խաբելու համար։
Կուսակցությունում վստահ են, որ Պապոյանին և Ալեքսանյանին, ինչպես նաև նախկին իշխանությունների հետ կապված այլ անձանց, Փաշինյանը միտումնավոր է առաջ մղում, քանի որ վերջիններս շատ ավելի մոլեռանդորեն են պաշտպանում Փաշինյանի կուսակցական, քաղաքական գծերը, քան նույնիսկ հին քպականները, որոնց մեջ դեռևս որոշակի սկզբունքներ պահպանվել են։ Եվ այժմ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի կուսակցության ղեկավար մարմնում հայտնվեն միայն իր խոսքը անվերապահ լսող և ենթարկվող անձինք։ Քպականներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ դա որևէ կերպ չի խոսում Փաշինյանի դրական հատկությունների մասին, ընդհակառակը, մեկ անգամ իր նախկին կուսակցությանը դավաճանածը առանց որևէ խնդրի կդավաճանի նաև իրենց։
Իննա Իսպիրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել