Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Շարունակում ենք առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Այս ձևաչափով քննարկմանը, որն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել են ԵՄ անդամ պետությունները, Սևծովյան լայն տարածաշրջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները:

Լյուքսեմբուրգում կայացած երկու քննարկումների ժամանակ մասնակից պետությունները և ԵՄ պաշտոնյաներն իրենց ելույթներում ողջունել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ ընդգծելով դրա կարևորությունը հաղորդակցությունների ընդլայնման և միջտարածաշրջանային համագործակցության խթանման համար, այդ թվում՝ TRIPP ուղու կայնքի կոչման միջոցով:

Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.

«Ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն այս ընդլայնված ձևաչափով՝ Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների մասնակցությամբ։ Մենք համոզված ենք, որ ԵՄ, Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև դիմակայուն և դիվերսիֆիկասցված  կապուղիների զարգացումը տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու և երկարաժամկետ բարեկեցությունն ապահովելու  բանալին է։
Հարգելի՛ գործընկերներ, բավական է միայն քարտեզին մի հայացք նետել  հասկանալու համար, թե ինչու է Հայաստանը խորապես շահագրգռված առևտրի, տրանսպորտի, թվային և էներգետիկ ոլորտներում ավելի լայն փոխկապակցվածության խթանմամբ։ Սա ռազմավարական առաջնահերթություն է իմ երկրի համար։ Մենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև որպես կենսական գործիք՝ դիմակայունության ամրապնդման, սոցիալական զարգացման խթանման և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման համար։

Մենք խորապես համոզված ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա կառուցված ներառական և հավասար փոխկապակցվածությունն անփոխարինելի է տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման համար: Այս համատեքստում մենք շարունակում ենք առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և, իհարկե, մարդկանց ազատ տեղաշարժի համար։

Շատ ոգեշնչող է, որ այս տեսլականը սկսում է իրականություն դառնալ: Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հուրընկալմամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատմական հանդիպումը բացել է իսկական հնարավորություն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Համատեղ հռչակագրի և TRIPP հաղորդակցությունների ծրագրի՝ TRIPP ուղու լիարժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի։ Այս համատեքստում ցանկանում եմ արտահայտել իմ երախտագիտությունն առ այն, որ մեր նախորդ  քննարկման ընթացքում ձեզանից շատերը մեծ կարևորություն տվեցին և հույս հայտնեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցում։
Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը ևս առանցքային բաղադրիչ է։ Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ, և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը, Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին, կարող է դառնալ «Միջին միջանցք» նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միաասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև։

Փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով։ Մենք նույնքան հանձնառու ենք կառուցելու նաև ապագայի թվային և էներգետիկ կապերը։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թվայնացմանը՝ այն դիտարկելով որպես առևտրի, կառավարման և նորարարության հիմնական խթանող ուժ։ Թվային առևտրային միջանցքների ամրապնդումը, սահմանային տվյալների հոսքերի կատարելագործումը և թվային համակարգերի փոխգործունակության ընդլայնումը կարևոր նշանակություն ունեն դիմակայուն մատակարարման շղթաներ ձևավորելու և ավելի սահուն լոգիստիկա ապահովելու համար։

Կայուն զարգացման ապահովման տեսլականի ներառումը  փոխկապակցվածության պլանավորման գործընթացում նպատակ ունի նպաստել ավելի կանաչ, անվտանգ և ներառական ապագայի ձևավորմանը։ Հետևաբար, տարածաշրջանային հաղորդակցության կապերը բարելավող ենթակառուցվածքային ծրագրերը պետք է համադրվեն էներգետիկ համակարգերի դեկարբոնիզացիայի և վերականգնվող աղբյուրների խթանման ջանքերի հետ։ Հայաստանը բարձր է գնահատում մաքուր էներգիային անցումը խթանելու, էներգաարդյունավետությունը բարձրացնելու և կլիմայական պայմաններին դիմացկուն ենթակառուցվածքներ զարգացնելու համատեղ ջանքերը» ։

Եզրափակելով՝ Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի՝ խաղաղության, փոխկապակցվածության և բարգավաճման  խաչմերուկի։ Եվ այս առումով մենք պատրաստ ենք լինել օգտակար մեր գործընկերների և հարևանների համար։