Թուրքիան նպատակ ունի մինչև 2028թ․ ունենալ 18.000 օդաչու
Թուրքիան նախատեսում է մինչև 2028 թվականը լիցենզավորված օդաչուների թիվը հասցնել 18.000-ի՝ ամրապնդելով դիրքերը համաշխարհային ավիացիոն մրցակցությունում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2026 թ․ բյուջետային առաջարկի համաձայն՝ երկիրը առաջիկա տարիներին շարունակելու է գործունեությունը՝ ուղղված ավիացիայի և տիեզերական ոլորտներում միջազգային չափանիշներին համապատասխան զարգացմանը։
Նախատեսվում է կատարելագործել քաղաքացիական ավիացիայի անվտանգության և թռիչքների հուսալիության ապահովման կարգավորումները, ինչպես նաև շարունակել երկկողմ և բազմակողմ օդային փոխադրումների վերաբերյալ համաձայնագրերի աշխատանքները։
2023-ին Թուրքիայի տարածքում գրանցված օդաչուների թիվը կազմել էր 16․290, իսկ 2024-ի վերջին այդ ցուցանիշը սպասվում է՝ 16․939։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2027 թ․ այն հասցնել 17․816-ի, իսկ 2028-ին՝ 18․127-ի։ Այս աճը, ըստ պաշտոնական տվյալների, պետք է նպաստի Թուրքիայի մրցունակության բարձրացմանը միջազգային ավիացիոն շուկայում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան