Քանի՞ աչք կա ԱԺ նախագահի աթոռի վրա. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը․ երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը «շեֆի» մոտ ցուցադրեր իր արժանիքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին` ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաեւ այդ հարցում։
Ընդ որում, ՔՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին` նա 11-րդն էր։ Ուստի ՔՊ-ում կարծում են, որ նա այլեւս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ` Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի: Ասում են` Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի․ կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան