Ավիկ Իսահակյանին, Մարկ Գրիգորյանին և Տարոն Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի
Երևանի ավագանին վաղը նիստ է գումարելու, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նաև Երևանի 2807-րդ տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհելու որոշումները։
Ավագանու որոշումների նախագծերի համաձայն՝
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանը կպարգևատրվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմամբ՝ քաղաքի արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Նույն կոչմանը կարժանանա նաեւ հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանը՝ Երևանի արվեստի զարգացմանն իր ներդրման համար։
«Երևանի պատվավոր քաղաքացի» կդառնա նաև լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանը՝ մայրաքաղաքի հասարակական և մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...