Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել․ «Մեր ձևով» շարժում
Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։
Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։
Ներկայում Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո քննչական մարմինն, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...