Զելենսկին կոչ է արել Եվրոպայից Ուկրաինային մատակարարել «Տոմահավկ» հրթիռներ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել եվրոպական պահեստներից ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ մատակարարել Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Զելենսկին հայտարարել է, որ հեռահար զենքի կիրառումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կստիպի զգալ պատերազմի հետևանքները։
«Ես կոչ եմ անում ձեզ աջակցել այն ամենին, ինչը կօգնի Ուկրաինային ձեռք բերել նման հնարավորություններ, քանի որ դա էական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա։ Հեռահար զենքերը հասանելի են ոչ միայն ԱՄՆ-ում. որոշ եվրոպական երկրներ նույնպես ունեն դրանք, այդ թվում՝ «Տոմահավկ» հրթիռներ: Մենք արդեն խոսում ենք այն երկրների հետ, որոնք կարող են օգնել: Պուտինը հասկանում է, որ հեռահար զենքերը կարող են իսկապես փոխել պատերազմի ընթացքը», – ասել է քաղաքական գործիչը եվրոպացի առաջնորդներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան