Արտակ Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նա կհայտնվի ազատության մեջ
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է։ Ինչպես «Փաստ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Արա Զաքարյանը, մեկ տարի և չորս ամիս տևած տնային կալանքից հետո դատարանը կիրառել է վարչական հսկողություն։
Փաստաբանի խոսքով՝ որոշման համաձայն, Արտակ Սարգսյանը չի կարող լքել սահմանը, իսկ ամեն օր ժամը 24:00-ից մինչև առավոտյան 08:00-ն պարտավորվում է գտնվել իր բնակության վայրում։ Վերջինս վաղվանից փաստացի կլինի ազատության մեջ։
Միաժամանակ պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել դատարանի որոշումը։ «Այն իրավաչափ չենք համարում, քանի որ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում անձի նկատմամբ կրկին խափանման միջոց է կիրառվել։ Անպայման բողոքարկելու ենք»,– նշեց Արա Զաքարյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել