ՓՀԷԿ-երը Լոռու գետերից ավել ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։
«ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։
Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
« ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։
Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144դր.։
«ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։
Ներկայացվել է 6.068.132դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000դր. չափով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...