«Փուռը տալ զոքանչին». համառոտ ձեռնարկ ՔՊ-ական պատգամավորից
Գյումրիի համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցների շուրջ զարգացումները հերթական անգամ վկայում են գործող իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների բարոյական անկումը։ Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալված 3 կանանցից մեկը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Ըստ Քննչական կոմիտեի նյութերի, կրթության բաժնի 3 աշխատակիցները աշխատանքից ազատելու սպառնալիքներով, պարտադրել են մանկապարտեզի տնօրեններին՝ երեխաներին տուն ուղարկել և մեկնել Գյումրու քաղաքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել Վարդան Ղուկասյանին։
ՔՊ-ական պատգամավորը նախ բավական երկար փորձել է թաքցնել այն փաստը, որ ձերբակալված աշխատակիցներից Վարդուհի Փիրոյանը սեփական զոքանչն է, ապա և հայտարարել, թե իր զոքանչը հարում է ՔՊ քաղաքական հայացքներին։ Սա վկայում է, որ գործող իշխանություններն ու նրանց ներկայացուցիչները որևէ սկզբունք չունեն, հանուն սեփական աշխատանքի պահպանման պատրաստ են մասնակցել անգամ քաղաքական այլ հայացքներ ունեցող անձանց պաշտպանությանը։
Մյուս կողմից էլ սեփական զոքանչին փուռը տալու՝ Կարեն Սարուխանյանի քայլերը չեն տեղավորվում մարդկային բարոյականության որևէ սահմաններում։ Դատապարտելով զոքանչի կողմից կատարված օրենքի խախտումը, նշելով, որ նա պետք է պատասխանատվություն կրի, միևնույն ժամանակ հայտարարում է, թե իր զոքանչին պարտադրել են։ Առավել ևս, պատգամավոր փեսա ունեցող պաշտոնյան կարող էր Վարդան Ղուկասյանին, եթե անգամ պարտադրել են, ցույց տալ իր տեղը և հրաժարվել կատարել նրա ապօրինի հրահանգները։ Իսկ այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ քպական պաշտոնյաներն էլ հանուն իրենց մի կտոր հացի ոտատակ են տալիս սեփական սկզբունքները։
Սաթինե Հունանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել