Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները հակահայկական ու ՀՀ-ին թշնամի ուժերն էին. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության եւ իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի (ՀՀԿ-ի եւ ՀժԿ-ի) դեմ։
Այն մեծ հարված էր նաեւ Հանրապետական կուսակցությանը։
Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ, Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։ Այն կրակոց էր՝ նաեւ ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։
Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները հակահայկական ու ՀՀ-ին թշնամի ուժերն էին, որոնք դեմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան միասնական տեսակետին՝ արցախյան հարցում։
Իմ խորին համոզմամբ, այս ոճրագործությունը հարված էր Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ եւս, որն իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով, 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով ու 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումով։
Դժբախտաբար, մեր պետականության դեմ «կրակոցները» շարունակվում են նաեւ այսօր՝ «խաղաղության», բայց, ըստ էության, Հայաստանի ադրբեջանացման կործանարար օրակարգի քողի տակ։
Լույս եւ խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի եւ Արմենակ Արմենակյանի հոգիներին:
Աստված պահապան Հայաստանին»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել