ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից
Նոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ինչպես է վարվելու ՀԷՑ-ի հետ, արդյոք զրկելու՞ է լիցենզիայից, թե՞ այլ լուծում է տալու:
Եվ հիմա, MakaryanNews-ի տեղեկություններով, ՀԾԿՀ-ում մտադիր են մինչև նոյեմբերի 18-ը (10-14-ն ընկած հատվածում) որևէ փոքր դահլիճում կազմակերպեն ՀԷՑ-ին վերաբերող հարցի քննարկումը, և, դահլիճային պայմանները պատրվակ բերելով, արգելեն լրագրողների և այլ շահագրգիռ անձանց մուտքը նիստին, որպեսզի վերջնական և անխոչընդոտ զավթեն ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից: Ի դեպ, Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ ինձ հետ զրույցում չէր բացառել, որ վարույթի ժամկետի ավարտին հնարավոր է զրկեն ՀԷՑ-ին լիցենզիայից:
Հիշեցնենք, ՀԾԿՀ-ն նախկինում տեղակայված էր Սարյանի փոստի շենքում, սակայն շենքը օտարելուց հետո տեղափոխվել է Պլանի գլուխ` Մնասնիկյան 5/1 հասցե, որտեղ դահլիճը այս օրերին վերանորոգում են: Մեզ հասած տեղեկություններով` հատուկ ձգձգում են նորոգման աշխատանքները, որ մինչև ՀԷՑ վարույթի քննությունը «չհասցնեն» ավարտել և այդ պատրվակով նիստը անցկացնեն որևէ այլ` չափերով ավելի փոքր և լրագրողների համար անհարմար դահլիճում:
Մանրամասն` այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...