Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ
Քաղաքականություն

Ավստրալա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնի (King’s Counsel, KC) հայտարարությունը Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդման մասին

Ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի՝ իր և իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Առաջին հայտարարությամբ, երբ նրանից հարցրել էին հասարակական հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ իր կարծիքը, նա այն հայտնել էր՝ նշելով, որ եկեղեցու վրա հարձակումը նույնն է, ինչ ժողովրդի վրա հարձակումը, և որ ինքը՝ որպես եկեղեցու աջակից, մյուսների հետ միասին ներգրավված է լինելու՝ իրենց, այսինքն՝ «մեր ձևով»։ Այդ հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին․ առավելագույնը՝ դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։
 
Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ (ինչպես դա երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով), չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքները ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք։ Այդպիսով, իրավական առումով նշանակություն չունի՝ արդյոք վարչապետն արդարացի հիմքեր ուներ եկեղեցու կամ ամբաստանյալի քննադատության համար։ Կարևորն այն է, որ պարոն Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու՝ այն հանցանքը, որով նրան մեղադրում են։ Պետությունն իրավական հիմք չի ունեցել Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու՝ գոյություն չունեցող հանցագործության համար։
 
Պարզ և հստակ ասեմ․ դա որևէ նշանակություն չունի՝ վարչապետը արդյո՞ք ունեցել է հիմնավորված պատճառներ քննադատելու եկեղեցին և նրա առաջնորդին, կամ նույնիսկ վիրավորելու պարոն Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը ունեցել է պատասխանելու իրավունքը, որը չի կարող պատժվել իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու օրենքով, եթե նա այդ պատասխանելու իրավունքն օգտագործել է առանց բռնություն կամ ապստամբություն հրահրելու կամ քարոզելու։ Անվիճելի ապացույցները՝ արված հայտարարությունները, իրենց բառացի և համատեքստային իմաստով ցույց են տալիս, որ նա նման բան չի արել։ Սա բխում է նաև ՄԻԵԴ մի շարք կարևոր և նախադեպ դարձած որոշումներից, որոնցով եվրոպական դատարանը սահմանել է, որ թույլատրելի քննադատության սահմանները կառավարությունների նկատմամբ ավելի լայն են, քան մասնավոր անձանց կամ նույնիսկ քաղաքական գործիչների նկատմամբ։ Եվրոպական դատարանը հետագայում այս սկզբունքը կիրառել է որպես ժողովրդավարության հիմնական կանոն՝ պահանջելով չեղարկել կամ վերաիմաստավորել այն օրենքները, որոնք սահմանափակում են ազատ խոսքը կառավարության կամ նրա ղեկավարների հասցեին՝ քաղաքական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում։
 
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը, որը վերաբերում է իշխանությանը զավթելուն, պահանջում է ապացույց, որ հանրային հայտարարությունը պարունակել է կոչ «զավթել իշխանությունը» (այսինքն՝ հրահրել է ուժի կիրառում) կամ «բռնությամբ տապալել սահմանադրական կարգը»։ Երբ կառավարությունը, հարձակվելով եկեղեցու վրա, այդ օրենքը կիրառում է մի հավատացյալի դեմ, որը երկու անգամ արտահայտել է իր ընդդիմությունը կառավարությանը՝ առանց հրապարակավ բռնություն կամ ուժի կիրառում քարոզելու, դա հստակ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և իրավական պետության սկզբունքի ակնհայտ ոտնահարում է՝ որպես հայկական ժողովրդավարության կենսական բաղադրիչ։
 
Երբ իշխանության չարաշահում է տեղի ունենում, և խորհրդարանը ի վիճակի չէ այն շտկելու (քանի որ չարաշահողը քաղաքական դաշնակիցների ունաջակցությունն ի), այդ չարաշահման շտկման պարտականությունը ընկնում է անկախ դատական համակարգի վրա։ Արդյո՞ք Հայաստանը դա ունի։ Անձամբ ես կցանկանայի հավատալ, որ այո։ Սակայն պարոն Կարապետյանի գործով դա լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Նրան ապօրինի մեղադրանքով պահել են կալանքի տակ ավելի քան 100 օր՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունները թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարաններում, որոնցից և ոչ մեկը չի անդրադարձել մեղադրանքի անհիմն լինելու փաստին։
 
Պնդվել է, թե «քննչական գործողությունները շարունակվում են», ինչը աբսուրդ է, քանի որ մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է երկու հրապարակային հայտարարությունների վրա, որոնք ինքը՝ պարոն Կարապետյանը, չի հերքել, և որոնք հանրային են։ Սա միակ հիմքն է մեղադրանքի համար, ուստի հետաքննության շարունակությունը որևէ իմաստ չունի։ Նույն կերպ, պնդվել է, թե նա կարող է «ազդել վկաների վրա», սակայն վկաների կարիք պարզապես չկար, քանի որ մեղադրանքը կախված էր բացառապես դատարանի կողմից այդ երկու հայտարարությունների իմաստի մեկնաբանությունից՝ հանգամանքներում, որոնք վիճարկման ենթակա չէին։
 
Այս դատավորների վարքագիծը չի համապատասխանում նրանց պարտականությանը՝ լինել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության անկախ պաշտպաններ։ Նրանք պետք է գիտակցեին, որ ազատությունից զրկելու այս անհարկի որոշման հետևանքը եղել է նրան ամիսներով զրկել ազատորեն արտահայտվելու և կառավարությունը քննադատելու իրավունքից՝ առանց բռնություն հրահրելու։
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում են պետական հետապնդման գործիքներ, որոնք ակնհայտորեն օգտագործվում են չարաշահմամբ՝ միայն այն պատճառով, որ նա արտահայտվել է եկեղեցու օգտին և քննադատել է կառավարությանը։ Այդ հայտարարությունները, որոնք ինքնին հրահրված էին վարչապետի կողմից, որևէ ողջամիտ մեկնաբանությամբ չեն կարող դիտվել որպես բռնություն կամ հարձակում հրահրող խոսք։
 
Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պարոն Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է։ Ինչպես արդեն նշվեց, երբ տեղի են ունենում իշխանության կողմից չարաշահումներ, և խորհրդարանը ի վիճակի չէ կամ չի ցանկանում միջամտել (հատկապես երբ չարաշահողը ունի քաղաքական աջակիցներ), այդ խախտումները շտկելու և խախտված իրավունքները վերականգնելու պարտականությունը ամբողջությամբ ընկնում է անկախ դատական համակարգի վրա։ Պարոն Կարապետյանի գործով թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները չեն անդրադարձել մեղադրանքի ակնհայտ անհիմնությանը, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանի կարողությունը՝ ապահովելու արդյունավետ դատական պաշտպանություն։