Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը. Տիգրան Աբրահամյան
«Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության տևողությունը վեց ամսով կրճատելուն։
Նա նշում է.
«Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը, բուհ նոր ընդունվողների համար քվոտաներ սահմանվեր, ծառայության յուրաքանչյուր տարին աշխատանքային ստաժով կրկնակի համարվեր, պետական ծառայության մրցույթներով տեղեր սահմանվեր, մասնավոր հատվածում քվոտաներ մտցվեր, առողջապահական ծառայություններում արտոնություններ սահմանվեր: Եվ այսպես շարունակ:
Սա ավելի մեծ հնարավորություն է շատ ընտանիքների համար երկարաժամկետ կտրվածքով, քան 6 ամսով ծառայությունը կրճատես, զորքերում հազար խնդիր ավելացնես, իսկ թե այդ ծառայության ավարտից հետո ինչ կլինի երիտասարդի հետ` թողնես բախտի քմահաճույքին»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել