Փաշինյանը Վաղարշապատում վա-բանկ է գնալու
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր թիմակիցներին ամեն գնով ապահովել հաղթանակը Վաղարշապատում։ Վաղարշապատն առանցքային նշանակություն ունի Փաշինյանի հետագա քաղաքական կարիերայի համար։ Նախ՝ այն հոգևոր մայրաքաղաք է, և Վաղարշապատում քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարելով, Փաշինյանը լրացուցիչ կռվաններ կունենա Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը շարունակելու։ Նաեւ թույլ չտալով Գյումրիի կրկնությունը Վաղարշապատում՝ Փաշինյանը հնարավորություն կունենա գնալու արտահերթ ընտրությունների արդեն հենց Վաղարշապատի ընտրություններից հետո։
Իսկ այն, որ գործող իշխանությունները լրջորեն մտմտում են արտահերթ ընտրությունների մասին, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրում» չեն կասկածում։ Այդ կուսակցության ներսում այժմ առավելապես զբաղված են Փաշինյանի աչքին բարձրանալու, ընտրական ցուցակում բարձր հորիզոնականներում հայտնվելու համար, քանի որ շատերը վստահ են, թե այս անգամ բարդ կլինի սահմանադրական մեծամասնություն ստանալը, ուստի տասնյակ քպականներ կարող են դուրս մնալ բավական եկամտաբեր և յուղոտ պաշտոններից։
Փաշինյանն էլ թիմակիցներին հանձնարարել է գնալ Վաղարշապատ, տեղում աշխատել, աջակցել իրենց թեկնածուին, որպեսզի հնարավոր լինի հաղթանակ կորզել Վաղարշապատում։ Առաջիկայում Վաղարշապատ են ուղևորվելու նաև մեծ խումբ ոստիկաններ, որոնք տեղում ահաբեկելու են ընդդիմադիր գործիչներին՝ փորձելով բեկել իրավիճակը, ինչը, նշենք, չափազանց բարդ է։ Հատկապես Հովանավանքի ֆիասկոյից հետո Վաղարշապատում տրամադրությունները էականորեն փոխվել են։ Հայ առաքելական եկեղեցին արդեն բավականին լուրջ աջակցություն ունի, և եթե Փաշինյանը նույնիսկ որոշի, որ իրականացնելու է իր երթը դեպի Վաղարշապատ ընդդեմ կաթողիկոսի, դա կարող է բավականին լուրջ հակազդեցության հանդիպել։ Այդուհանդերձ, Փաշինյանն այդ գաղափարից չի հրաժարվել և որոշել է գնալ վա-բանկ՝ ընդհուպ բախումներ հրահրելով։
Շողեր Ոսկանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել