Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Կարեն Ղալեչյանը ձիավարության ու բնության սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ վայր՝ Երամակը։
Երամակ գաստրոբակը տարեկան ընդունում է հարյուրավոր այցելուների, ովքեր կարող են ձիարշավել Արեգունի լեռներ, ինչպես նաև տեղում համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները։
Երամակը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Դրամաշնորհի օգնությամբ հյուրատուն-գաստրոբակը համալրվել է հացի փռով՝ հյուրերին հնարավորություն տալով համտեսել տեղում պատրաստած թարմ հացը։
«Դրախտիկը Սևանի ափին գտնվող գյուղ է, այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Գյուղը ճանաչելի դարձնելու գործում մեր ներդրումը շատ մեծ է. մեզ մոտ աշխարհի տարբեր երկրներից են գալիս: Մենք այս գործին շատ գրագետ ենք մոտենում, անընդհատ վերապատրաստվում ենք, զուգահեռ մասնակցում տարբեր սեմինարների։ Մեր ռազմավարության մեջ նախատեսել էինք, որ պետք է փուռ ունենանք ու մեր ավանդական հացը թխենք տեղում։ Ակբա Ֆեդերացիան ծանոթացավ մեր նպատակներին և իր ներդրումն ունեցավ դրանց իրագործման ճանապարհին։ Երազանքի գործ է. յուրաքանչյուր ոք, ով սրտով նվիրվում է իր երազանքի գործին, չի կարող չհաջողել»,- նշել է «Երամակ» ձիարշավարանի հիմնադիր Կարեն Ղալեչյանը:
Կարենի հաջորդ նպատակը «Երամակը» ձիարշավարանից «ռեզորթի» վերածելն է։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...