3-ամյա Տիգրանի մայրը հարցաքննվում է․ ի՞նչ է կատարվում Ծափաթաղում
Երեկ` հոկտեմբերի 27-ին, հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը, ժամը 16։30-ի սահմաններում կորել է։ Գիշերը փրկարարները և պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառներում որոնում են 3-ամյա տղային։
MediaHub-ի տեղեկություններով՝ 3-ամյա Տիգրանի մայրը այժմ հարցաքննվում է։
«Տիգրան Օվանեսովի անհետացման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)»,– MediaHub-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
3–ամյա Տիգրան Օվանեսովը կորել է տան մոտակայքից։ Այս մասին MediaHub-ին ասաց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:
«Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։ Տիգրանը մենակ չի եղել, նա բակում խաղալիս է եղել 5–ամյա եղբոր հետ։ Այս պահին վարկածներ չկան, որոնում ենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գզողյանը։
Գեղարքունիքի մարզպետի խոսքով, ընտանիքն անապահով է. «Համայնքի կողմից աջակցություններ ցուցաբերվել են, այս պահին կոնկրետ մարզպետարանի կողմից տրված աջակցության մասին չեմ կարող տեղեկություն հայտնել, բայց վստահաբար, եթե մեզ դիմած լինեն, պարտադիր մենք մեր կողմից էլ աջակցություն տրամադրած կլինենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը հայտնեց, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդն են նշել տանը։
Մարիաննա Արամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...