Եվրոպա ձգտող իշխանության ստեղծած վախի մթնոլորտը
Եվրոպական արժեքներից խոսող ներկայիս իշխանությունը, ժողովրդավարության բարձր կարգախոսներով հանդես գալով, իրականում ստեղծել է բացարձակ վախի մթնոլորտ։ Այն, ինչ պետք է լիներ ազատության ու օրենքի գերակայության խորհրդանիշ, վերածվել է քաղաքական հաշվեհարդարի և ճնշման գործիքի։
Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է լռեցնել ցանկացած անկախ ձայն, լինի դա հոգևոր, հասարակական, թե տնտեսական դաշտում։ Հայ Առաքելական եկեղեցու Սրբազանների և եկեղեցականների նկատմամբ հարձակումներն արդեն դարձել են համակարգային՝ ուղղված ազգային ինքնության ու հավատքի հիմքերի դեմ։
Հաջորդ թիրախը դարձան համայնքների ղեկավարները։ Վարդան Ղուկասյանի, Դավիթ Համբարձումյանի և մի շարք այլ ընտրված քաղաքապետերի դեմ իրականացվող գործողությունները ոչ թե իրավական են, այլ քաղաքական։ Նրանց ձերբակալությունները ուղիղ ուղերձ են մյուսներին՝ «մի՛ փորձեք անկախ լինել իշխանությունից»։
Արդարադատության համակարգը գործի է դրվել ընդդիմախոսների դեմ՝ փաստաբանների նկատմամբ գործերի հարուցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և հասարակական շարժումների մասնակիցների հետապնդմամբ։ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի դեպքը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է պետությունը իր ողջ ռեսուրսը կիրառում վախի և լռության մթնոլորտ ձևավորելու համար։
Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքները դուրս են նույնիսկ ներքին պայքարի շրջանակներից։ Մարդը, որը տարիներ շարունակ ներդրել է հայրենիքի տնտեսության մեջ, դարձել է իշխանական համակարգի թիրախ՝ միայն այն պատճառով, որ չի համակերպվել և արտահայտել է սեփական դիրքորոշումը։
Այս ամենը բացահայտում է խորքային ճգնաժամը. Հայաստանը շեղվել է ժողովրդավարական ճանապարհից և վերածվել է իշխանական խմբակի վերահսկած պետության։ Եվրոպա ձգտող իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում դրսում, բայց ներսում հաստատում է վախի ու լռության մի համակարգ, որտեղ ցանկացած այլախոհ պատժվում է։
Այսօր Հայաստանի հասարակությունը կանգնած է ընտրության առաջ՝ ընդունե՞լ վախի մթնոլորտը որպես նոր իրականություն, թե՞ բարձրաձայնել ազատության, արժանապատվության և արդարության պահանջը։ Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ մարդիկ վախենում են խոսել։ Իսկ եթե վախը դառնում է քաղաքականության հիմքը, ապա իշխանությունը վաղ թե ուշ կկործանի ոչ թե միայն իրեն, այլ նաև պետության հիմքերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել