Արդյո՞ք գյուղում ոչ ոք չի տեսել 3-ամյա Տիգրանին․ ի՞նչ նորություններ կան
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«Որոնողական աշխատանքներին ներգրավված է 209 փրկարարական և 150 ոստիկանական ծառայող։ Տարբեր համայնքներից եկած հարյուրավոր բնակիչներ ևս միացել են աշխատանքներին»,- MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Երեկ MediaHub-ն ուղիղ եթերով լուսաբանում էր Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, համագյուղացիները, հարևանները MediaHub-ի հետ զրույցում նշում էին, որ իրենք, ինչպես նաև, փոքրիկի ծնողները, հարցաքննվել են։
MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե հասկանալու՝ արդյո՞ք հարցաքննություններից հետո ոչ մի տեղեկություն չկա, արդյո՞ք ոչ մի հարևան չի տեսել երեխային, սակայն, Քննչական կոմիտեից MediaHub-ին պատասխանեցին, որ որևէ նորություն չկա։
«Տիգրանին առավոտյան եղբայրն է տարել մանկապարտեզ, հետո ես տեսել եմ բակում խաղալիս։ Խաղում էր տան դեմը, չորս անց կեսից չկա, աշխատանքից եկա, մտա տուն, տեսա երեխան չկա։ Ես չգիտեմ՝ ուր գնացած կլինի, հեռու գնացած չի լինի, երբ նկատեցինք, որ երեխան չկա, սկսեցինք ման գալ, իսկ հետո զանգահարել ենք 911»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց երեխայի մայրը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն)։
Մարիաննա Արամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...