Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատող՝ 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է՝ կոմայի մեջ, ծանր վիճակում:
Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել:
«Ավո ՖՄՀ»-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերեւս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա:
Նրա հետ դատական վեճ ունեցող «Օլիմպ» խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի։
Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց․ «Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել, բժշկական գաղտնիք է»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան