Եվրաքննադատության «ապտակը» եւ Մարիա Կարապետյանի «ձախողած քննարկումը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ քաղաքական կուլիսներում լուռ դժգոհություն է հասունանում՝ կապված Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի գործունեության հետ։ Կուսակցության ներսում պնդում են, որ նա չի կարողացել պատվիրակության աշխատանքը կազմակերպել այնպես, որ Երեւանում անցկացվող նիստը չվերածվեր հրապարակային քննադատության հարթակի:
Հոկտեմբերի 28-30-ը Երեւանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում Հայաստանի իշխանությունները ստացան այն, ինչին ամենաքիչն էին սպասում՝ հրապարակային եւ կոշտ դիտողություններ ԵՄ պատգամավորների կողմից։
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի սկզբում եվրոպացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը հայտարարեց. «Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ-ի թեկնածու լինել. ուստի պետք է լուծել ներքին խնդիրները։ Խոսքը ոչ թե Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին է, այլ նրա, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքներում։ Երբ մարդկանց 20-40 ոստիկանով կալանավորում են կարծիքի համար, սա անընդունելի է։ Սա արդեն մեթոդ է»։
Նա ընդգծեց, որ Եվրոպայում տեղեկացված են Հայաստանում կարծիքի ազատության սահմանափակման դեպքերի մասին. «Ժողովրդավարության մեջ անգամ մեկ անձի չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։ Եթե դուք հավակնում եք Եվրամիության թեկնածու երկիր դառնալ, պետք է ուշադիր լինեք այս հարցերին»։
Ամորը հավելեց, որ Հայաստանի իրավական համակարգը դեռեւս կրում է խորհրդային ժառանգության ազդեցությունը. «Մեղադրենք, ուղարկենք բանտ՝ հետո կտեսնենք։ Մենք խորությամբ ուսումնասիրել ենք այս դեպքերը»։
Նրան երկրորդեց նաեւ գերմանացի պատվիրակը՝ կրկին մատնանշելով իշխանությունների ոչ ժողովրդավար գործելաոճը։
Քաղաքագետների գնահատմամբ, սա պարզ ազդակ է, որ Եվրոպան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, եւ ժողովրդավարական հետընթացը կարող է լրջորեն ազդել ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան