Ինչո՞ւ են ստիպում պատվաստվել քովիդի դեմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել:
Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում:
Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարարության հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստիեւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել:
Առողջապահության նախարարությունից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել, եւ որքա՞ն է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Նախարարությունից մեզ ասացին. «Քովիդը, որպես այդպիսին, վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն: Որեւէ ակտիվություն չունենք:
Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է, կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ: Քովիդի հետ կապված՝ որեւէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ` պատվաստումը կամավոր է, եւ երկրորդ` ցուցված է միայն ռիսկի խմբերին: Եթե որեւէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 10․ 25 թ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան