Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանին վիրավորած ՔՊ-ականները դատարանում «զադնի են դրել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումից հետո առյուծ կտրած ՔՊ-ականները, որոնք, բերանները բացած, անպարկեշտ ու վիրավորական հայտարարություններ էին շաղ տալիս Կարապետյանի հասցեին, դատարանում կատու են դարձել` «զադնի դրել» իրենց խրոխտ մտքերից եւ իշխանությանը բնորոշ «կռուտիտի» մաստեր-կլասներ են ցուցադրել, թե Կարապետյանին չէին հասցեագրված իրենց խոսքերը, վերացական էին եւ այլն, եւ այլն։

Ամիսներ առաջ Հայ առաքելական եկեղեցուն աջակցող փոքրիկ հարցազրույցից հետո Կարապետյանին Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգով ձերբակալելուց ժամեր անց ՔՊ-ականները` ոհմակի օրենքով, սկսեցին հոշոտել նոր «զոհին», որովհետեւ իրենց առաջնորդը նրան «ստահակ» էր անվանել եւ կալանավորելու հրահանգ իջեցրել: Նրանց թվաց, թե առաջնորդին կրկնելն ու գերազանցելն իրենց սուրբ պարտքն է, եւ աչքները մթագնած՝ հարձակվեցին Կարապետյանի վրա: Բայց գործարարի փաստաբանական թիմը հատ-հատ արձանագրեց այդ վայրահաչոցները եւ դատական հայցեր ներկայացրեց չափն անցած իշխանավորների ու նրանց սազանդարների դեմ: Հայցեր ներկայացվեցին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, այժմ սոցապնախարար, իսկ հայտարարություն անելու պահին պատգամավոր Արսեն Թորոսյանի, Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, մի շարք փորձագետ կոչվածների դեմ։

Գործարարը Կոնջորյանից ու Թորոսյանից պահանջել է հերքել զրպարտչական, վիրավորական հայտարարությունները եւ վճարել փոխհատուցում` 9 մլն դրամի չափով։ Հայկ Կոնջորյանից մասնավորապես պահանջել է հրապարակայնորեն հերքել 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից արտահայտած հետեւյալ մտքերը. «Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով… Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք եւ դրա դիմաց թուլափայ ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։

4 ամիս անց՝ դատարանում Հայկ Կոնջորյանն իր այս հայտարարությունները որակել է որպես վերացական՝ անհասցե հայտարարություններ։ Նա չքմեղացել է, թե  իր ասածը Սամվել Կարապետյանի մասին չէր, այլ՝ վերացական մարդկանց։ Իսկ Արսեն Թորոսյանն ասել է, որ ընդհանրապես վիրավորելու կամ զրպարտելու նպատակ չի էլ ունեցել, ասել է, որ իր մտքերն ընդամենը գնահատողական դատողություններ են, իր կարծիքը, ուրիշ ոչինչ։ Հիշեցնենք, որ բարերարի հայցն ԱԺ ամբիոնից Արսեն Թորոսյանի ասած հետեւյալ մտքին էր վերաբերում. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։

Այս վիրավորական արտահայտությունների համար գործարարը ոչ միայն փոխհատուցում է պահանջել, այլեւ որ Թորոսյանը հրապարակային ներողություն խնդրի։ Զրպարտության մասով էլ պահանջել է պարտավորեցնել, որ հրապարակայնորեն հերքի նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում հնչեցրած տվյալները, թե իբր ФСБ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն՝ խմբ.) կողմից է Սամվել Կարապետյանին հրահանգվել լրատվամիջոցներին տված հարցազրույցում հնչեցնել հայտնի արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրել, ՀՀ ղեկավարությանը վնասել (թույնել)։

Թորոսյանը դատարանում «կռուտիտ» է եղել, թե Կարապետյանի մասին հնչեցրած զազրախոսությունները ոչ թե փաստեր են, այլ ընդամենը իր կարծիքը, գնահատականները։

Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նույնպես նահանջել է, որեւէ փաստ չի ներկայացրել՝ իր մեղադրանքները հիմնավորելու համար: Ասել է, որ «Հայաստանի ներքին օրակարգերին խառնվել», «ծայրագավառ դարձնելու փորձ», «Հայաստանի պետականության դեմ մարտնչող», «ինքնիշխանության դեմ պայքարող» եզրույթներն ընդհանրական, վերացական արտահայտություններ են։ Իշխանական խմբակը, փաստորեն, օգտագործելով ԱԺ ամբիոնը, հանիրավի, առանց որեւէ փաստի մրոտել է բարերարին՝ վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ թույլ տալով եւ անամոթաբար կեղծիք տարածելով, բայց երբ հերթը հասել է պատասխան տալուն, դատարանում «տեր չեն կանգնել» իրենց ասածներին: Նրանք նույնպիսի փնթի եւ անպատասխանատու վարքագծ են դրսեւորում նաեւ պետությունը կառավարելիս։

Ի դեպ, նույն ոճով ու արտահայտություններով իշխանության կուսակցական կայքում էլ են բազմաթիվ հոդվածներ տպագրվել: Ընդ որում, դատական հայցերը ներկայացնելուց հետո էլ գրում են, թե քանի որ Սամվել Կարապետյանն իրենց անվանել է փոքրիկ խմբակ, իրենք էլ դրանից վրդովվել են եւ նման պատասխաններ տվել նրան, հոդվածներ հրապարակել։

Իսկ ամենամեծ աբսուրդն այն է, որ իրենց քննադատողներին բերդ ուղարկող իշխանությունը հիմա նախատում է Կարապետյանին, թե հասարակական-քաղաքական գործիչը պետք է  հանդուրժողականություն դրսեւորի իր հասցեին հնչած կարծիքների նկատմամբ եւ քաղհայցի կարգով դատարան չդիմի: Իսկ իրենք քրեական մեղադրանքներով մարդկանց ամիսներով փակում են բանտում եւ մի անմեղ արտահայտության համար շուրջ հինգ ամիս կալանքի տակ են պահում Սամվել Կարապետյանին։