Արտաշատի ոստիկանները կանեփ աճեցնելու, թմրամիջոց և զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 39-ամյա բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցնում, պահում այդ բույսից պատրաստված թմրանյութ, իսկ տանը՝ ապօրինի զենք-զինամթերք։
Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 24-ին Բաղրամյան մեկնած համայնքային ոստիկանները տղամարդու տան բակում նկատել են կանեփի մշակված բույսեր:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում՝ պայթուցիչով նռնակ:
Ջերմատան աշխատակից 63-ամյա տղամարդն էլ վագոն-տնակից ներկայացրել է մոտ 100 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված ու հայտնել, որ կանեփը ցանել, աճեցրել և չորացրել է ինքը՝ անձնական օգտագործման համար:
Կատարվում է նախաքննություն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...