Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով ձեռք կբերվեն ծառայություններ
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է՝ կրթության, հետազոտության և արդյունաբերության ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակով՝ ապահովելու տնտեսվարող սուբյեկտների պահանջները բավարարող առաջադիմական կրթություն և հետազոտական արդի միջավայր։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ստացվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։
UCL-ն իր գերազանցության մոդելն այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնելու նպատակով մատուցում է խորհրդատվական ծառայություններ միայն իր դուստր կազմակերպության՝ Միացյալ Թագավորության օրենսդրությամբ հիմնադրված և գործող «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության միջոցով։ Այսինքն, միայն «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունն (այսուհետ՝ «Կազմակերպություն») ունի բացառիկ իրավունք UCL-ի անունից մատուցել խորհրդատվական ծառայություններ՝ UCL-ի հարուստ փորձը վճարովի հիմունքներով տարածելու նպատակով։ Կազմակերպությունը, կիրառելով UCL-ի եզակի փորձը, օժանդակում է ուսումնական հաստատություններին իրենց վերափոխման գործընթացում` խթանելով երկարաժամկետ կայուն զարգացումը, ինչպես նաև համակարգային մտածողությունը և նորարարությունը։
Սույն որոշման ընդունմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ մեկ անձից գնման ձևով` Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման համար, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովելու Ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...