Նոյեմբերի 12-ին կկայանա Robust Armenia 2025 կոնֆերանսը. գործընկերների թվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
2025 թվականի նոյեմբերի 12-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Skill Event Marketing Company-ն կանցկացնեն Robust Armenia 2025 կոնֆերանսը:
Robust Armenia 2025 կոնֆերանսի թեման է. «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին»:
Այս տարվա կոնֆերանսի գործընկերներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Evocabank-ը, Team ընկերությունների խումբը եւ «Ավտո Գելլրի» ընկերությունը:
«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո առաջին Robust Armenia կոնֆերանսը կայացել էր 2024թ. մարտին եւ կազմակերպիչները հայտնել էին այն ամենամյա դարձնելու մտադրության մասին:
Կոնֆերանսի ընթացքում պանելային քննարկումներ կլինեն՝ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Robust Armenia 2025-ի ամբողջական ծրագիրը կհրապարակվի առաջիկայում:
«Robust Armenia կոնֆերանսի հիմքում մեր համոզմունքն է, որ Հայաստանի գործարար աշխարհը կարող է «կայուն զարգացում» եզրույթը լցնել իրական բովանդակությամբ՝ բաց եւ անկեղծ ներկայացնելով ինչպես ձեռքբերումները, այնպես էլ առկա խնդիրները: Robust Armenia-ն ցանկանում է իրական հարթակ տրամադրել շահագրգիռ քննարկումների համար», - ասել է Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:
«Ուրախ ենք շարունակել համագործակցությունը Մեդիամաքսի հետ Robust Armenia նախաձեռնության շրջանակում։ Միավորելով մասշտաբային միջոցառումների կազմակերպման մեր հարուստ փորձը Մեդիամաքսի՝ հասարակական եւ բիզնես օրակարգ ձեւավորելու փորձագիտական կարողությունների հետ, մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ բովանդակային քննարկումների արդյունքում գտնվում են լուծումներ, որոնք նպաստում են ոլորտների եւ հասարակության զարգացմանը», - նշել է Skill Event Marketing Company-ի տնօրեն Նելլի Մարաբյանը։
««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...