ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական գործիչների հետ թանկարժեք ճաշկերույթների մասնակցող եւ Եվրամիության անդամ դառնալու թեկնածության հայտի թաքուն փափագ ունեցող ՔՊ-ականները շարունակում են հարվածներ ստանալ նույն եվրոպական կառույցների կողմից:
Ինչպես հայտնի է, Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցով Հունգարիայի հետ առաջացած խնդիրը հաղթահարելու եւ հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար, ի՞նչ արդյունքներ կան: Հարցրել էինք նաեւ, թե ՀՀ դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա եւ ինչու չի հաջողվում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների:
ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տվել են ընդհանրական, ոչինչ չասող պատասխան: «ՀՀ ԵՄ համագործակցության հիմքում ընկած են բազմաթիվ նախաձեռնություններ եւ ծրագրեր, որոնց իրագործման համար շարունակ ներդրվում են երկուստեք ջանքեր: Դրանց թվում են նաեւ եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին տրամադրվող աջակցությունը, որը ունի կարեւոր նշանակություն, եւ որի շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես ՀՀ ԵՄ, այնպես էլ ՀՀ ԵՄ անդամ պետությունների՝ այդ թվում եւ Հունգարիայի հետ երկկողմ ձեւաչափով»:
Այսինքն, որեւէ արդյունք, շոշափելի հանգուցալուծում չկա խնդրի կապակցությամբ. «գործադրվում են ջանքեր»: Իսկ այդ ճանապարհին 2025 թվականն անցնում է, եւ Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան