Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգեւորականները կարծես թե որոշել են դուրս գալ «եթե քեզ ապտակում են, մյուս այտդ էլ դեմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։
Անցած կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից եւ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեկ Մայր Աթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։
Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։
Արա Զոհրաբյանը կիրակնօրյա «պատարագից» առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ՝ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:
Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգեւորականների համար։ Իսկ Մայր Աթոռը երեկ հայտարարեց, որ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են», եւ «Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան