Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու առաջին քայլերից՝ Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո մոտ մեկ շաբաթ անց «ՀԷՑ վերահսկողական կոմիտե» անվանումով ֆեյսբուքյան էջ է բացվել, որն անդրադառնում է կառույցում և դրա շուրջ տիրող անցուդարձին, մասնավորապես՝ բացահայտում է ապօրինի կառավարչի ինքնիրավչության դեպքերը։ Մենք երեկ նկատեցինք, որ այդ էջն արդեն մի քանի օր է՝ չի գործում, արգելափակված է։
ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դա էլ է իշխանությունների ձեռքի գործը․ «Սա ազատ խոսքի սահմանափակման հերթական դրսեւորումն է, իշխանությունները կարող են արդարանալ, թե իրենք կապ չունեն, Ֆեյսբուքն է փակել, սակայն մեր ճշտումների արդյունքում պարզել ենք, որ էջն արգելափակվել է բարձր մակարդակով «բողոքներ» (Ֆեյսբուքի ադմինիստրացիային ռիփորտներ) ուղարկելու արդյունքում։ Այդ էջով էին ներկայացվում իրենց բոլոր ստերը եւ ճշմարտությունը հրամցնում ժողովրդին, որն արդեն քանի օր է՝ իսկապես չի գործում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան