Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի` վտանգավոր հուզականությամբ․ Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել` վերջին 5 տարվա կտրվածքով:
ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում:
Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մասնակիցների ընդհանուր թիվը, որովհետև ներքին քարոզչությունում իրեն պետք էր:
Բայց ՊՆ-ն բնակաբար բացով չի ասում, թե 2 տարվա ցիկլով քանի պարտադիր ժամկետային ծառայող ունենք և 6-ամսյա կրճատման հետևանքով ընդհանուր թիվը որքանով կնվազի:
Կամ ճակատի քանի տոկոսի մարտական հերթապահությունն է դրված ոչ կանոնավոր զորքերի վրա և զորամասերում քանի չհամալրված հաստիք կա:
Երբ բանակը վերածում են 5-րդական կառույցի, մյուս բոլոր խնդիրներն էլ դիտարկվում են այդ տրամաբանության ներքո:
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը» :




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել