Զինծառայության ժամկետի կրճատումը վտանգավոր պոպուլիզմ է
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության կես տարով կրճատելու նախագծին։ Պաշտպանության փոխնախարարի փոխանցմամբ, ձմեռային զորակոչը նախատեսվում է մեկնարկել հունվարի 7-ից, եթե մինչ այդ օրենսդրական փոփոխությունները ամբողջությամբ ընդունվեն, և այսպիսով երիտասարդները բանակ կզորակոչվեն 1,5 տարով։
Փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա, և ներկայումս ծառայողները կմնան բանակում 2 տարի։ Ավելին, որոշ տեղեկություններով, արդեն ապրիլին իշխանությունը նոր նախագիծ կներկայացնի, որով ծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 1 տարի։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացել է՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում այս պահին 42 200 զինծառայող որոշել է շարունակել ծառայությունը ու ստանալ աշխատավարձ։
Մինչդեռ ընդդիմությունն ու վերլուծաբանները համոզված են, որ սա նախընտրական բնույթի որոշում է, որն ըստ էության վնասում է Հայաստանի անվտանգությանը։ Ժամկետը կրճատելով՝ նվազում է բանակի թվակազմը, ինչը ավելի խոցելի է դարձնում երկրի պաշտպանությունը։
44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը, գրել է, որ բանակը քանդելու պատասխանատվությունը կրկին մայրերի ուսերին է դրվել. «Եթե մայրերի կարծիքն ու զգացմունքները հարգող լինեիք, ուղղակի կաշխատեիք օքսիդանալ ու չերևալ այն հազարավոր մայրերի աչքին, ում զավակներին տարաք ու սպանեցիք դավադիր պատերազմում»։
Ըստ նրա, գործող իշխանությունները որևէ հստակ հայեցակարգ չունեն թե՛ բանակային ծառայության կրճատման, թե՛ այլ հարցերում, և նման հապշտապ գործողություններով միայն փորձում են ընտրությունների ժամանակ ավելի շատ ձայներ ապահովել։
Նոնա Արմենակյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել