Արտաշատ համայնքին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը. դատախազություն
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Արարատի մարզի Նարեկ գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցված՝ Նարեկ համայնքի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող մշակույթի տան օտարման վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նարեկ համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն, համայնքի մշակույթի տան օտարման հիմքերի բացակայության պայմաններում, պաշտոնական շրջանառության ենթակա՝ 2013 թվականի փետրվարի 22-ի որոշման մեջ ներառել է կեղծ տվյալ՝ մշակույթի տան օգտագործման նպատակը փոխելով հասարակական սպասարկման օբյեկտի: Այնուհետև, շուրջ 13 միլիոն 411 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 257 քմ մակերեսով մշակույթի տունը և դրանով ծանրաբեռնված 900 քմ հողատարածքը, ձևական աճուրդի եղանակով, 2017 թվականի նոյեմբերի 27-ին 2 միլիոն 420 հազար դրամով Գ.Հ.-ն օտարել է իր կնոջը: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Դատախազը, իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, ներկայացրել է հանցանքի մասին հաղորդում. Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև դատախազի կողմից Արտաշատ համայնքի ավագանուն հասցեագրված միջնորդագրի հիման վրա՝ Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...