Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
Խնայելը երբեմն բարդ է, հատկապես, երբ Ձեզ շրջապատում են նոր ու գրավիչ իրեր, նորաձև հագուստ կամ նորաբաց ռեստորաններ։ Սակայն երբ ունեք մեծ ու կարևոր նպատակ, խնայելն ուղղակի անհրաժեշտություն է դառնում։ IDBank-ի հետ էլ խնայելը հեշտ է ու շահավետ։
Խնայողության օրվան ընդառաջ, չխախտելով արդեն ավանդույթ դարձած ձևաչափը, IDBank-ը հայտարարում է նոր արշավի մասին։
2025թ․ հոկտեմբերի 31-ից մինչև 2026թ․ հունվարի 31-ը այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն IDBank-ում ՀՀ դրամով խնայողական հաշիվ և երբևէ չեն ունեցել, բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի միջոցով առաջին անգամ կբացեն ՀՀ դրամով խնայողական հաշիվ և կապահովեն նվազագույնը 400,000 ՀՀ դրամ օրական մնացորդ՝ խնայողական հաշիվների մնացորդների նկատմամբ 3 ամիս շարունակ կունենան տարեկան 6% տոկոսադրույք։

IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանը նշեց, որ պարբերաբար իրականացնելով նմանատիպ արշավներ՝ ցանկանում են հաճախորդների մոտ խթանել գրագետ ու շահութաբեր խնայելու սովորությունը․ «Մեզ համար արդեն գեղեցիկ ավանդույթ է Խնայողության օրը նշել՝ մեր հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցելով։ Այս արշավի շրջանակում էլ ևս մեկ անգամ հիշեցնում ենք խնայողական հաշիվ ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը», - ասաց Սեդա Ավագյանը։
Բացի սրանից, այն հաճախորդները, որոնք կմոտենան ու բանկում կբացեն խնայողական հաշիվ, բանկի կողմից կստանան խորհրդանշական անակնկալ-նվերներ։

Արշավին չեն կարող մասնակցել այն հաճախորդները, որոնք բանկում արդեն ունեն գործող կամ մինչև 2025թ․ հոկտեմբերի 30-ը ներառյալ ունեցել են ՀՀ դրամով խնայողական հաշիվներ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...