Փաշինյանը նոր բան է մտածել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության որոշ անդամներ մտահոգ են նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացի կապակցությամբ: Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։
Չնայած սա օրենքի պահանջ է, սակայն ղեկավար մարմնում ոմանք առաջարկել են նախապես վարչությունում ընտրել այդ 30-ին, բայց Փաշինյանը կողմ է համագումարի ընտրիչների կողմից ընտրությանը։
Սակայն քանի որ որոշ կարկառուն ՔՊ-ականներ ավելի քիչ ձայներ հավաքեցին սեպտեմբերյան համագումարի ընտրությունների ժամանակ, իսկ ճամբարափոխներ Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանն առաջատար դիրքերում էին, եւ սա՝ այն պարագայում, երբ ընտրությունը կատարվում էր ընդամենը 42 թեկնածուի միջեւ, իսկ ՔՊ արտահերթ համագումարին, որը կհրավիրվի գարնանը, թեկնածուները մի քանի անգամ շատ են լինելու, ուստի ոչ մեկի ճակատագիրը պարզ չէ։
Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 1-ից սկսվում են ՔՊ թեկնածուների առաջադրումները` ընտրացուցակում ընդգրկվելու համար, թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ թեկնածուների գրանցումը կիրականացնի ՔՊ վարչությունը՝ դեկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում։
Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ՝ մոտ 4 հազար դոլար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան