Ավինյանը մեն-միայնակ է մնացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստում մասնակցում էր բյուջեի նախագծի քննարկումներին։
Նախկինում, երբ նա խորհրդարան էր գալիս, ՔՊ խմբակցությունից մի խումբ պատգամավորներ հատուկ հանդիսավորությամբ Ավինյանին ուղեկցում էին դահլիճ, մասնակցում նիստին:
Իսկ երեկ Ավինյանը, կարելի է ասել, մեն-միայնակ էր մնացել, գրեթե կիսադատարկ դահլիճում ներկայացնում էր իր ղեկավարած հիմնարկին հատկացվող բյուջեի մասը, ապա միայնակ էլ հեռացավ՝ չպատասխանելով անգամ լրագրողների հարցերին։
Դահլիճում, մարզպետներից բացի, ՔՊ ֆրակցիայից հաշված մարդիկ էին ներկա՝ Սերգեյ Բագրատյանը, Զարուհի Բաթոյանը եւ Արտյոմ Մեհրաբյանը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան