Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես»

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է ԿԸՀ համացանցային կայքում։

Այս երկու տեղեկանքների համադրության արդյունքում տեսնում ենք անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև։ Այս մասին ասված է «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։

«Մինչդեռ նման անհամապատասխանություններ չպետք է լինեն, քանի որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ կարող են կատարվել միմիայն կուսակցության բանկային հաշվեհամարներից։ Այսպես՝

-Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԿԿՀ տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ ելք է եղել դեպի նախընտրական հիմնադրամի հաշվեհամար, մինչդեռ հիմնադրամի վերաբերյալ ԿԸՀ տեղեկանքում որևէ մուտք կամ ծախս նշված չէ: Այս դեպքը առավել մտահոգիչ է, քանզի հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում արձանագրել ենք բազում քարոզչական միջոցառումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է քարոզչական բնույթի ծախսերն իրականացնել միմիայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

-Հոկտեմբերի 22-ի դրությամբ «Հանրապետություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում նշված է 0 դրամի մուտք, 67,705 դրամի ելք և մոտ 4 մլն դրամի մնացորդ։

-Մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։ ԿԿՀ տեղեկանքը հետագայում թարմացվել է և կուսակցության հաշվեհամարից 1 մլն դրամի ելքը լրացվել։

-Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հայրենիք» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում կուսակցության հաշվեհամարից ելքեր չեն գրանցվել, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքներում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։

-Հոկտեմբերի 22-ի և 27-ի դրությամբ «Ժառանգություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին տեղեկանքներում բացակայում են կուսակցության ֆինանսական հոսքերի մասին տվյալները, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում առկա են մուտքեր նախընտրական հիմնադրամում։

-Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հաղթանակ» դաշինքի նախընտրական հիմնադրամ, ըստ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքի, մուտք է եղել 16,320,000 դրամ։ Դաշինքը կազմված է ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից, հետևաբար միայն այդ կուսակցությունների հաշիվներից կարող են մուծումներ կատարվել դաշինքի նախընտրական հիմնադրամին։ Սակայն ԿԿՀ հոկտեմբերի 22-ի և 27-ի տեղեկանքներում գումարային ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից ելք է եղել ընդամենը 13 մլն դրամ։

Տեղեկանքների համադրելիության խնդիրներ

-ԿԿՀ-ն տեղեկանքները ներկայացնում է առանձին եռօրյա հատվածների տրամաբանությամբ։ Այս տեղեկանքները հրապարակումից հետո ենթարկվում են ընթացիկ խմբագրումների՝ այդ մասին կատարելով ընդհանուր բնույթի նշում։ Հարկ է նշել նաև, որ առկա է ԿԿՀ կողմից հրապարակվող տեղեկանքների գրաֆիկի շեղում՝ առնվազն մեկ տեղեկանքի ուշացմամբ։

-ԿԸՀ ՎՎԾ-ն ներկայացնում է 1 տեղեկանք, որում 3 օրը մեկ տվյալները նորացվում են (նախորդ տվյալները չեն պահպանվում), ինչը դժվար է դարձնում այս տեղեկանքների ժամանակային համեմատությունը։

Այս երկու ձևավաչափերը էականորեն բարդացնում են ԶԼՄ-ների, դիտորդական առաքելությունների վերահսկողական գործառույթները՝ տվյալների համապատասխությունն ու արժանահավատությունը ստուգելու իմաստով։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու պարտավորություն ունեցող այս երկու կառույցների չհամակարգված աշխատանքը անհնար է դարձնում ընտրություններում օգտաագործվող ֆինանսական հոսքերի արդյունավետ վերահսկողությունը։

Ակնկալում ենք երկու կառույցներից տվյալների ճշգրտում և պարզաբանում, ինչպես նաև պատշաճ փոխգործակցություն երկու մարմինների միջև՝ հետագա անճշտություններից խուսափելու և թափանցիկության պահանջը լիարժեք կատարելու նպատակով»։