Թալինի հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոն են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ․-ն, 35-ամյա Ռիմա Մ․-ն, 13-ամյա Ա․ Ղ․-ն, 37-ամյա Գարիկ Ղ․-ն և 3-ամյա Ա․ Ղ․-ն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգը ուտելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել