Տարեց կինն անհետացել է, նա փորձել է վերադառնալ Արցախ
Անհետացել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել, ահազանգում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․
«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»:
Ժաննա Անտոնյանը ապրում էր դստեր և փեսայի հետ։ Ընտանիքը հույս ունի, որ նրան հնարավոր կլինի գտնել ողջ և առողջ։
Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094611115, կամ դիմել իրավապահներին»,- հայտնել է լրագրողը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...