ՆԳՆ-ում զտումներ են իրականացվելու․ Փաշինյանը պատրաստվում է
Տակավին երեկ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ Հայկ Բաբայանին արդեն նոր պաշտոնի է նշանակվել։
Հիշեցնենք՝ ազատման հրամանը երեկ ստորագրել էր նախագահ Խաչատուրյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, և այսօր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բաբայանին նշանակել է ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Հայկ Բաբայանը ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 16-ին, և հենց երեկ նրա ազատումից հետո արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ նա նշանակվելու է գվարդիայի հրամանատար։
Ըստ էության՝ Բաբայանը Փաշինյանի ամենամերձավոր և հավատարիմ մարդկանցից մեկն է և քանիցս ապացուցել է, որ նրա պահանջով կարող է հարձակումներ իրականացնել անգամ զոհված զինծառայողների ծնողների դեմ։ Ժամանակին նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե Բաբայանին նշանակելու էին ներքին գործերի նախարար, բայց այսօր նա նշանակվել է ոստիկանության գվարդիայի հրամանատար, որպեսզի անձամբ համակարգի առաջիկայում հնարավոր բողոքի ակցիաների դեմ ոստիկանական գործողությունները։
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը խիստ դժգոհ է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքից։ Կարծում է, որ վերջինս ոչ միայն չի կարողանում նորմալ իրականացնել նախարարի պարտականությունները, այլ նաև պայքարել հանցավորության դեմ։ Ավելին, օրերս Փաշինյանը նաև դժգոհել էր ճանապարհային խցանումներից՝ դրա ամբողջ մեղքը բարդելով ոստիկանության վրա, ուստի առաջիկայում լուրջ փոփոխություններ են իրականացվելու ՆԳՆ և ոստիկանության համակարգերում։
Խոսակցություններ կան, որ պաշտոնին հրաժեշտ է տալու նաև նախարար Արփինե Սարգսյանը, իսկ այդ պաշտոնին կարող է նշանակվել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քարամյանը, որը պաշտոնանկությունից հետո ընդդիմության շարքերը չի լրացրել, այլ համբերատար սպասել է, թե երբ պետք է Փաշինյանը գնահատի իր լռությունը։
Էլլա Ոսկանյան




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից
ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադր...
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ