Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Միջազգային

Զելենսկի. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Patriot համակարգերը

Ուկրաինան Գերմանիայից Patriot համակարգեր է ստացել։ Երկրի հակաօդային պաշտպանության հետագա ուժեղացման շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

«Մենք ամրապնդել ենք Patriot-ների բաղադրիչը մեր ուկրաինական հակաօդային պաշտպանության մեջ։ Ես շնորհակալ եմ Գերմանիային և անձամբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ռուսական ահաբեկչությունից կյանքերը պաշտպանելու մեր այս համատեղ քայլի համար», - ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրները որոշ ժամանակ պատրաստել են հակաօդային պաշտպանության այս ուժեղացումը, և այժմ պայմանավորվածությունները կատարված են։

«Ռուսաստանի օդային հարվածները Պուտինի գլխավոր խաղադրույքն են այս պատերազմում, հենց ահաբեկչությամբ է նա ցանկանում փոխհատուցել գետնի վրա իր խելահեղ նպատակներին հասնելու անկարողությունը», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ հակաօդային պաշտպանության յուրաքանչյուր ուժեղացում Ուկրաինային ավելի է մերձեցնում պատերազմի ավարտին։ Նա ընդգծել է, որ «որքան քիչ հաջողություններ ունենա ագրեսոր երկիրը, այնքան մեծ կլինի նրա դրդապատճառը՝ ավարտելու պատերազմը»։

«Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք աշխատել հակաօդային պաշտպանության հուսալի համակարգի կառուցման ուղղությամբ։ Եվ մեր կարողությունները կկարողանան երաշխավորել ոչ միայն Ուկրաինայի, այլև մեր գործընկերների անվտանգությունը, երբ դա անհրաժեշտ լինի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ ՀՕՊ-ի հետագա ուժեղացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Դրանք տեղի են ունենում ինչպես կառավարությունների մակարդակով, այնպես էլ անմիջապես համակարգերի արտադրողների հետ։

Գերմանիան հայտարարել էր, որ մտադիր է 2025 թվականի օգոստոսի սկզբին Բունդեսվերի պահեստներից Ուկրաինային Patriot-ներ փոխանցել, խոսքը երկու համակարգի մասին էր։ Մատակարարումն իրականացվել է Դանիայի, Լիտվայի և Նորվեգիայի ֆինանսական աջակցությամբ։

«Վճռորոշների կոալիցիայի» նիստի ժամանակ Զելենսկին կոչ է արել ԵՄ երկրներին Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգեր տրամադրել։ Ըստ նրա, Կիևը դրանք կվերադարձնի Միացյալ Նահանգներից ստանալուն պես։