Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

ՔՊ-ն կողմ լինելով՝ դեմ քվեարկեց. հայտարարություն

«Միասին»  հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է, որ  հոկտեմբերի 29-30-ը  Հայաստանում կայացած Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի կայացումը լավագույն  հնարավորությունն էր Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ միասին բարձրացնելու հայ հասարակության առջև ծառացած երկու ճակատագրորոշ խնդիրները․ Բաքվի բանտերում ապօրինի դատավարությունների զոհ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումն ու Հայաստան վերադարձնելը և դրա հետ ուղղակի կապված՝  անվտանգության միջազգային երաշխիքների ներքո իրենց բռնազավթված հայրենիք արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքի երաշխավորումը:

Սակայն տեղի ունեցավ անպատկերացնելին․ ՀՀ-ում իշխող ՔՊ վարչակազմի խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր ՀՀ ԱԺ պատգամավորների և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային երաշխիքների ներքո ապահովել էթնիկ զտման, իրականում ցեղասպանության զոհ դարձած արցախցի մեր հայրենակիցների հավաքական անվտանգ վերադարձի իրավունքը բռնազավթված հայրենիԱրցախ:

Մեր ազգային կենսական խնդիրներին դավադիր հարված հասցրած ՔՊ խմբակցության դիրքորոշումը հրապարակած Աժ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ի լուր Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը ճանաչած և արցախցիների իրավունքները պաշտպանող մի շարք բանաձևերի հեղինակ եվրոպացի պատգամավորների, բառացիորենհայտարարեց․ «Նշած փոփոխությունը հետևյալն է՝ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և այլ պահվող անձանց: Մենք սրան դեմ չենք, բայց շարունակությունը հետևյալն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի անվտանգ, հավաքական վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո: Ուզում եմ ձեզ տեղեկացնել,

որ Հայաստանի կառավարությունը, արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները նման պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին»։ Փաստորեն ՔՊ-ն «մեծահոգաբար դեմ չէ» բոլոր հայ գերիներն և այլ պահվող անձանց վերադարձին, բայց իրենց կառավարությամբ հանդերձ Ադրբեջանին չի կարող պահանջ ներկայացնել հազարամյակներով Արցախում ապրող և այնտեղ նյութական, մշակութային, հոգևոր հսկայականժառանգություն թողած, ցեղասպանություն վերապրած հայերի վերադարձի իրավունքը հարգելու։
«Միասին»  հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը մեր հայրենակից քաղաքացիներին վերստին հիշեցնում է  ՀՀ կառավարության 2021- 2026 թթ․ ծրագրի հիմնային դրույթներից մեկը «Ղարաբաղյան հիմնախնդիր» 1․2 ընդարձակ բաժնից, որը ՔՊ առաջնորդ և վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանին թույլ տվեց պահպանել իր իշխանությունը․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Ահա այսպես է Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու խորհրդարանը «հարգում և իրականացնում» իր իսկ ծրագիրը։

Ժողովրդին տված իր խոստումներին հակառակ գործող իշխանությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, ժողովրդավարությունից և խաղաղություն բերելուց։ Երկրի հակառակ կողմի եկած ՔՊ-ն հերթական անգամ ապացուցում է իր ոչ լեգիտիմ և օրինախախտ լինելը։

«Միասին»  հասարակական-քաղաքական, այլընտրանքային
շարժման համակարգող խորհուրդ
03․11․2025թ․
Երևան