Փաշինյանն անցել է կաթողիկոսի ընտանիքի դեմ բռնաճնշումներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին առնվազն մեկ ամիս կլինեն անազատության մեջ։ Դատարանը երեկ ընդունել է հերթական ապօրինի որոշումը՝ Գևորգ և Համազասպ Ներսիսյաններին մեկամսյա կալանք նշանակելով։
Նրանք մեղադրվում են Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավին «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու համար։ Թեպետ փաստաբանների տարածած տեսանյութն ու ակնհայտ փաստերը ցույց են տալիս, որ որևէ խոչընդոտում տեղի չի ունեցել, դատարանը ավելի արժանահավատ է համարել «Քաղպայմանագրի» արբանյակ-կուսակցության ներկայացրած բողոքը։
Ոչ ոք չէր կասկածում, որ «Հանրապետություն» կուսակցությունը վաղուց սպասարկում է գործող իշխանությունների ամենակեղտոտ պլանները, բայց կաթողիկոսի ընտանիքի դեմ իշխանական այս հետապնդումների շարքը վկայում է, որ Փաշինյանը կանգ չի առնելու ոչնչի առջև՝ Գարեգին Բ-ին վնասելու և վերջինիս Վեհարանից հեռացնելու համար։
Ընդ որում՝ Փաշինյանի համար ամենաարտառոցը կաթողիկոսի արժանապատիվ կեցվածքն է՝ իշխանական մանր «մուտիլովկաներին» չտրվելը և իրեն իսկապես Վեհափառի պես վեհորեն պահելը։ Դրանից գազազած՝ Փաշինյանը օրեցօր ավելի ոչ ադեկվատ քայլեր է իրականացնում՝ թե՛ կաթողիկոսի, թե՛ Հայ առաքելական եկեղեցու դեմ։
Ի վերջո, հակամարտությունը կարող է հանգուցալուծվել, եթե ընդդիմությունն ու հասարակությունը համախմբվեն։ Հստակ գիտակցելով, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի այս գործողությունները այլևս լրջագույն սպառնալիք են հենց Հայաստանի գոյության համար, օր առաջ պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից։
Տաթևիկ Ստեփանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել