Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Արցախի նախկին ղեկավարների ազատությունը պիտի դառնա խաղաղության գործընթացի պարտադիր պայման. Զուրաբյան

Քանի որ այսօր Հայաստանում չունենք անկախ երկրին վայել կառավարություն, ստիպված մենք պիտի պատասխանենք Հայաստանին ու Արցախյան շարժմանն ուղղված Բաքվի մեղադրանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Արցախյան շարժման վերաբերյալ Բաքվի տխրառչակ ֆարսային «դատավարության» ընթացքում հնչող հայտարարությունների կապակցությամբ վերահաստատում ենք հունվարի 19-ին արված մեր հայտարարության բոլոր գնահատականները:

Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ ապօրինաբար գերեվարված եւ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների եւ կտտանքների։

Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր եւ հետեւողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաեւ անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 թ. փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի եւ Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում)։

Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով, գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցախահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող եւ նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որեւէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները եւ դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների եւ տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետեւաբար այդ դատավարություններում ներկայացված որեւէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաեւ «դատական» մարմնի որեւէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն եւ օրինականություն։

Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած եւ խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը եւ ապահով վերադարձը հայրենիք։

Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լռությունը եւ անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ եւ երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։

Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ եւ բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման եւ խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաեւ բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում եւ Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից»: